ԱՄՆ-ը ձեռնամուխ կլինի Ուկրաինայի զինուժերի վեց գումարտակի ուսուցմանը
Международные новостиՊենտագոնը ծրագրում է ձեռնամուխ լինել Ուկրաինայի զինված ուժերի վեց գումարտակի ուսուցմանը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Դոնալդ Ռենը:
Նրա խոսքով՝ «պաշտպանության նախարարության մինչեւ հինգ գումարտակի եւ հատուկ գործողություններ անցկացնելու համար մեկ գումարտակի» պատրաստումը նախատեսվում է իրականացնել Fearless Guardian ամերիկյան ծրագրի «երկրորդ փուլի» շրջանակներում: Սկզբնապես այն ուղղված էր Ուկրաինայի ազգային գվարդիայի ուսուցմանն ու հանդերձմանը: Այժմ, սակայն, ծրագիրը նախատեսվում է տարածել նաեւ Ուկրաինայի զինված ուժերի վրա:
«Ի լրումն վեց գումարտակների պատրաստման մենք Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ աշխատելու ենք նրա ինստիտուցիոն մակարդակի, ինչպես նաեւ ուսումնական կենտրոնի եւ կադրային կազմի զարգացման վրա»,- ասել է Ռենը՝ չներկայացնելով մանրամասներ: Նա ճշտել է, որ ուսուցման երկրորդ փուլը «պլանավորվում է սկսել նոյեմբերի 23-ին»: