Ռուս փրկարարները կործանված Airbus-ի ֆյուզելյաժի 12 խոշոր մաս են գտել
Международные новостиՌուս փրկարարները Եգիպտոսում Airbus321 մարդատար հանրանավի կործանման վայրում ինքնաթիռի ֆյուզելյաժի 12 խոշոր մաս են գտել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին, հաղորդել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդանավի աղետի շրջանում աշխատանքները վերսկսվել են նոյեմբերի 2-ի առավոտյան: Դրանք պետք Է ավարտվեն մինչեւ կեսգիշեր, ասել Է ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը: «Մինչ այժմ գտնվել են ֆյուզելյաժի 12 մասեր եւ անձնական իրեր: Դիտարկվում Է անձնական իրերն ու առարկաները Կահիրե ուղարկելու հարցը»,- նշել Է նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների մարմինները փոխադրող ԻԼ-76 SUM9706 ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում: Պետերբուրգ Է հասցվել 140 մարմին: Ինչպես լրագրողների համար ճշտել է արտակարգ իրավիճակների նախարարության Սանկտ Պետերբուրգի վարչության մամուլի ծառայության պետ Իգոր Ուլուբիկովը, զոհվածների մարմիններով հաջորդ ինքնաթիռը կարող է «Պուլկովո» ժամանել նոյեմբերի 2-ի երեկոյան:
Զոհվածների ճանաչման ընթացակարգն ացկացվելու է Պետերբուրգում:
Սինայի թերակղզում աշխատանքի առաջին օրը՝ նոյեմբերի 1-ին, ԱԻՆ-ի աշխատակիցները հայտնաբերել Էին կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժի միջին հատվածի մեծ բեկոր: Որոնողական գործողությունն իրականացվում Է 20 քառակուսի կիլոմետր տարածության վրա: Օդանավի անկման վայրում աշխատում են ռուսաստանցի հարյորից ավելի մասնագետներ:
«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել:
Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի: Նոյեմբերի 2-ին մասնագետները կվերլուծեն օդանավի պահպանված ինքնագրիչների վիճակը եւ կփորձեն դրանց տվյալների օգնությամբ վերականգնել աղետի հանգեցրած իրադարձությունների շղթան: