Ադրբեջանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում «պյոռոսյան հաղթանակ» է տարել. կուսակցապետ
Международные новостиԱդրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակը «պյուռոսյան հաղթանակ» է անվանել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Քերիմլին ասել է, որ Ադրբեջանում դարձյալ զանգվածաբար եւ անամոթաբար կեղծվել են ժողովրդի եւ միջազգային հանրության կողմից բոյկոտի ենթարկված խորհրդարանական ընտրությունները:
«Ամիսներ առաջ կազմված ցուցակով իրենց մարդկանց պատգամավոր նշանակեցին: Բայց չեն հասկանում, որ ամբողջապես կեղծ ընտրություններ անցկացնելով` քանդում են ժողովրդի եւ աշխարհի միջեւ վերջին կամուրջները: Այդ պատճառով էլ այժմ եւս նրանց ձեռք բերածը «պյուռոսյան հաղթանակ» է: Մոտ ժամանակում նրանք կզղջան իրենց արածի համար: Առաջիկայում Ադրբեջանում ավելի կխորանա սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Իսկ նման ճգնաժամի պայմաններում երկրում որեւէ լեգիտիմություն չունեցող խորհրդարանի նշանակումը կրկնակի անպատասխանատվություն է», -ասել է նա:
«Ազադլըգ» թերթը Ադրբեջանում կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունները զանգվածաբար կեղծվելու մասին բազմաթիվ ֆոտո եւ տեսառեպորտաժներ է հրապարակել:
Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ, այդ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն համարել:
«Ազգային խորհուրդ»-ը հայտարարում է, որ նոյեմբերի 1-ի ընտրությունը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ ամբողջությամբ կեղծված է: Քաղաքական իշխանությունը վարչական բռնության ճանապարհով բացահայտ կերպով գրավել է օրենսդրական մարմինը եւ այն ձեւավորել ժողովրդի կողմից վստահություն չունեցող անձանցով: 20 տարուց ավելի երկրում տիրակալող Ալիեւների ռեժիմը հերթական անգամ ժողովրդի իշխանությունը բռնությամբ խլել է նրանից:»Ազգային խորհուրդ»-ը հայտարարում է, որ այս ընտրությամբ ձեւավորված խորհրադարանը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ լեգիտիÕ ´ չէ», -ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանում անցկացված ընտրությունները չի ճանաչել նաեւ «Մուսավաթ» կուսակցությունը, որը հայտարարել է, թե ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով, շատ ընտրատեղամասերում դիտորդներին հեռացրել են կամ սահմանափակել են քվեատուփերին հետեւելու հնարավորությունը, քվեարկությունից առաջ ընտրաթերթիկները դիտորդների մասնակցությամբ չեն հաշվարկվել, որոշ տեղամասերում առավոտվանից քվեատուփերը լցված են եղել ընտրաթերթիկներով, դիտվել է քաղաքացիների խիստ ցածր ակտիվություն:
Ադրբեջանում անցկացվելիք ընտրությունների դիտորդությունից պաշտոնապես հրաժարվել էին ԵԱՀԿ Ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակը եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը:
Նշենք, որ Ադրբեջանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հայտարարել է կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով իր հաղթելու մասին: Կուսակցությունը խորհրդարանում կզբաղեցնի 125 պատգամավորական տեղերից նվազագույնը 70-ը: