Բուխարեստի գիշերային ակումբում հրդեհից զոհվածների թիվը կարող Է կրկնապատկվել
Международные новостиԲուխարեստի «Կոլեկտիվ» գիշերային ակումբում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 30-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, նոյեմբերի 2-ին հաղորդել են ռումինական ԶԼՄ-ները:
Նոյեմբերի 1-ին Բուխարեստի հիվանդանոցներից մեկում այրվածքներից մահացել են եւս երեք երիտասարդներ: Ներկայում բուժհաստատություններում են գտնվում այդ ողբերգության հետեւանքով 137 տուժածներ: Նրանցից 90-ը ծանր կամ օրհասական վիճակում են: Ինչպես ցույց են տալիս հերձումների առաջին արդյունքները, մահվան հիմնական պատճառը թունավորումն Է այրված նյութերից:
Ռումինիայի ՆԳ նախարարության պետքարտուղար Ռայեդ Արաֆաթի խոսքով՝ զոհերի թիվը կարող Է կրկնապատկվել: Նա հայտնել Է, որ հրշեջներն ու ոստիկանությունն առաջիկա օրերին ստուգելու են Ռումինիայի ակումբները, կինոթատրոնները, եկեղեցիներն ու առեւտրական կենտրոնները՝ պարզելու դրանց համապատասխանությունը հրշեջ անվտանգության նորմերին:
Ինչպես լրագրողներին հայտնել Է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, տուժածների թվում կան օտարերկրացիներ՝ Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի քաղաքացիներ:
«Հարուցվել Է մի քանի գործ սպանության փաստով՝ ծանրացուցիչ հանգամանքներում: Մեղավորներին սպառնում Է ցմահ բանտարկություն»,-ասել Է երկրի գլխավոր դատախազ Տիբերիու Նիցուն: Նրա խոսքով՝ հետաքննությունը շարունակվում Է ողբերգության վայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: