Վրաստանի վարչապետը Պորոշենկոյին Է դիմել Սահակաշվիլիի գործողությունների կապակցությամբ
Международные новостиՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նամակ Է ուղարկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հեռախոսազրույցների՝ տարածված ձայնագրությունների կապակցությամբ, որտեղ խոսվում Է երկրում հեղափոխության կազմակերպման հնարավորության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անցած շաբաթ ուկրաինական պորտալներից մեկը հրապարակել Էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի եւ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգի Բոկերիայի հետ ունեցած խոսակցությունների ձայնագրությունները, որոնցում խոսվում Է հեռուստաալիքի հետ կապված իրադրությանն ուժային միջամտություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին, ինչից հետո իբր պետական հեղաշրջում կսկսվի:
«Վրաստանի կառավարության ղեկավարն անհանգստություն Է հայտնում այն բանի կապակցությամբ, որ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավարի եւ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի հետ Միխեիլ Սահակաշվիլիի հեռախոսազրույցը բովանդակում Է Վրաստանի ներկայիս իշխանությունների դեմ ուղղված հայտարարություն, ինչպես նաեւ հակապետական, բռնի գործողությունների կոնկրետ կոչեր»,-ասված Է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ղարիբաշվիլին ընդգծել Է, որ նման գործողությունները չեն համապատասխանում Վրաստանի եւ Ուկրաինայի բարեկամական հարաբերություններին, եւ դիմել Է Պորոշենկոյին՝ այդ հարցով հետաքրքրվելու խնդրանքով:
Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Գեորգի Նազարովի օգնությամբ բողոքի նոտա Էր փոխանցել ուկրաինական կողմին Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ, որոնք վտանգավոր կոչեր են բովանդակում երկրի անվտանգության եւ կայունության համար, հաղորդել Է Sputnik-ը: