Կոմերսանտ»-ի աղբյուրը հնարավոր Է համարել պայթյունի վարկածն A321 ինքնաթիռում
Международные новостиՌուսաստանի «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321 մարդատար ինքնաթիռի վթարը կարող Էր տեղի ունենալ ռումբի պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս վարկածն առաջադրել Է «Կոմերսանտ» թերթի հարցմանը մասնակցած մասնագետներից մեկը:
«Փորձագետները համոզված են, որ Ռուսաստանի արդի պատմության մեջ խոշորագույն ավիաաղետը տեղի Է ունեցել սալոնի պայթումային ապահերմետիկացման պատճառով. հանրանավի հենամարմինը պայթել Է մեծ բարձրության վրա ճնշման կտրուկ անկումից»,- գրել Է հրատարակությունը: Ֆյուզելյաժի ամբողջականությունը խախտել կարող Էր, օրինակ, ոչ մեծ ռումբի հարվածային ալիքը:
Ինչպես կարծում Է զրուցակիցը, լոկալ պայթյունը չպետք Է կործաներ Ռուսաստանի ավիաընկերության ինքնաթիռը, բայց կարող Էր սալոնի ապահերմետիկացման պատճառ դառնալ ճնշման կտրուկ անկման հետեւանքով:
Նոյեմբերի 1-ին Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հավաստել Է, որ ռուսական ինքնաթիռի կործանումը տեղի Է ունեցել մեծ բարձրության վրա: Ռուսաստանի ավիացիոն եւ տրանսպորտային կառույցներում ՏԱՍՍ-ի աղբյուրները հաղորդել են, որ «հանրանավի կործանման գոտում ռուս փորձագետների կողմից գտնված թեւի տարրի ջերմային եւ ֆիզիկական վնասումը վկայում Է, որ ինքնաթիռը կարող Էր կրակով բռնկվել օդում»:
Հոկտեմբերի 31-ին Reuters գործակալությունը հաղորդել Է, որ «Իսլամական պետության» կողմից վերահսկվող ահաբեկչական խմբավորումներից մեկն ստանձնել Է պատասխանատվությունը Եգիպտոսում ռուսական հանրանավի աղետի համար: Իր հերթին Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն անհավաստի Է համարել այդ տեղեկատվությունը: