Հոկտեմբերին Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 218 հազար միգրանտներ. ՄԱԿ
Международные новостиՀոկտեմբերին Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 218 հազար 394 միգրանտներ ու փախստականներ, ինչն ամսական ռեկորդային ցուցանիշ Է դարձել ընթացիկ տարում: Ինչպես տեղեկացնում Է AFP գործակալությանը, այս տվյալները նոյեմբերի 2-ին ներկայացրել Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գլխավոր կոմիս արի վարչությունը (ՓԳԳԿՎ):
Ինչպես հոկտեմբեր ամսին նշել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա Է ժամանել 704 հազար 227 մարդ: Առավել մեծ թվով միգրանտներ ու փախստականներ ընդունել Է Հունաստանը՝ 560 հազար 683: Իտալիա Է ժամանել 139 հազար 594 մարդ: Տարեսկզբից 3 հազար 257 մարդ Է ծովում զոհվել Հին աշխարհի երկրներ հասնելու փորձ կատարելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: