Դիարբեքիրում ոստիկանության կրակոցից 22-ամյա երիտասարդ է զոհվել
Международные новостиԴիարբեքիրի Սիլվան գավառում իրավապահ մարմինների կողմից փողոց դուրս գալու արգելքի հայտարարումից հետո բախումներ են սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ոստիկանության կողմից արձակած կրակոցի հետևանքով զոհվել է քաղաքացի 22-ամյա Մուսլում Թայարը: Ավելի վաղ թուրքական տեղական իշխանությունները հայտարարել էին, որ արգելքը հայտարարվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողություն իրականացնելու նպատակով: Սիլվանում մեծաքանակ ոստիկանների գործողություններին աջակցում են նաև ոստիկանական ուղղաթիռները: