Ինդոնեզիայում հրդեհներն ավելի քան 2 մլն հեկտար անտառներ են ոչնչացրել
Международные новостиԻնդոնեզիայում հրդեհները վերջին հինգ ամսվա ընթացքում մոխրի են վերածել արդեն ավելի քան 2 միլիոն հեկտար անտառ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները նոյեմբերի 3-ին հրապարակել Է Ազգային տիեզերական եւ ավիացիոն գործակալությունը:
«Մենք զուգադրել ենք արբայնակների լուսանկարները, որոնք արվել են հրդեհներից առաջ եւ հետո: Տվյալները նորացնում ենք յուրաքանչյուր 10 օրը մեկ, այնպես որ խանձված հողերի տարածությունը կաճի»,- հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Փարվաթի Սոֆանը:
Նրա տեղեկատվության համաձայն՝ տարերքից առավել խիստ տուժել են Նոր Գվինեա, Սումատրա եւ Կալիմանտան կղզիները:
Ինդոնեզիայում սաստիկ անտառային հրդեհներն արդեն 24 տեղացի բնակիչների մահվան պատճառ են դարձել, ինչպես նաեւ ուժգին ծխոտում են առաջացրել հանրապետության մի շարք շրջաններում, Սինգապուրում, Մալայզիայում, Թաիլանդում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: