Մոսկվայում կկայանա Եվրոպական եւ ասիական մեդիայի ութերորդ համաժողովը
Международные новостиՆոյեմբերի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Եվրոպական եւ ասիական մեդիայի համաժողովը (ԵԱՄՀ), որի կազմակերպիչը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունն Է: ԵԱՄՀ-2015-ի թեման կդառնա «Կայուն գործընկերությունն անկայուն աշխարհում», տեղեկացնում Է «արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Համաժողովին կմասնակցեն հետխորհրդային տարածքի 14 պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի առավել հեղինակավոր եւ ժողովրդականություն վայելող ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրները եւ թոփ-մենեջերները, խոշոր հեռուստառադիոընկերությունների եւ ինտերնետ-պորտալների ղեկավարներ, մեդիա-բիզնեսի փորձագետներ եւ հայտնի լրագրողներ:
ԵԱՄՀ-2015-ի հիմնական օրակարգը նախկին ԽՍՀՄ-ի երկրների ԶԼՄ-ների փոխգործակցությունն Է տարատեսակ քաղաքական ու տնեսական գործընթացների պայմաններում: Համաժոողվի մասնակիցներն առանձնակի ուշադրություն կդարձնեն մեդիայի եւ իշխանության երկխոսությանը, եվրասիական ինտեգրացման շրջանակներում տեղեկատվական գործակցության ռազմավարության մշակմանը: Քննարկումներին սրություն կհաղորդեն ժամանակակից տեղեկատվական պատերազմներն ու դրանց հետեւանքները, ինչպես նաեւ տեղեկատվական ուղիներով տարածվող սպառնալիքներին հակազդման մեխանիզմներ գտնելու փորձը:
Համաժողովի շրջանակներում պլանավորված են թեմատիկ երեք քննարկումներ՝ «Եվրասիական տեղեկատվական տարածությունը. մարտահրավերներ ու ռիսկեր», «Մեդիաինդուստրիա. պահպանել լսարանն ու իմիջը», «Կայուն գործընկերությունն անկայուն աշխարհում»:
Եվրոպական եւ ասիական մեդիահամաժողովը հետխորհրդային տարածքում նմանօրինակը չունեցող եզակի հարթակ Է, որը հավաքում Է ԱՊՀ-ի, Բալթյան երկրների եւ Վրաստանի առաջատար մեդիափորձագետներին՝ քննարկելու մեդիաինդուստրիայի զարգացման միտումները: Համաժողովն անցկացվում Է 2006 թվականից: Առաջին չորս համաժողովները տեղի են ունեցել Մոսկվայում, այնուհետեւ ԵԱՄՀ-ն ընդունել են Կիեւը, Աստանան, Մինսկը: