Արտաքին ճնշումը Ռուսաստանին զարգանալու եզակի հնարավորություններ է ընձեռում. Պուտին
Международные новостиՌուսաստանի զարգացման համար եզակի հնարավորություններ են ստեղծվել հենց այն ուժերի շնորհիվ, որոնք «ցանկանում էին խանգարել մեզ»: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դերբենտ քաղաքի 2000-ամյակին նվիրված ցուցահանդեսի ընթացքում գիտության, մշակույթի, կրոնական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Դաղստանում կայացած հանդիպման ժամանակ:
«Կյանքն այնպես է դասավորվել, որ նրանք, ովքեր ցանկանում էին մեզ խանգարել, մեզ նույնիսկ օգնում են, քանի որ մենք ստիպված ենք մեր ջանքերը կենտրոնացնել սեփական ներքին զարգացման ուղղությամբ: Եվ այն, ինչ երեկ մենք հեշտությամբ գնում էինք, այսպես կոչված, նավթադոլարներով, այսօր մտածում ենք դրանք արտադրելու մասին»,- ասել է ՌԴ նախագահը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանի զարգացման համար հարկավոր է զբաղվել հիմնարար եւ կիրառական գիտությամբ, զարգացնել բարձրտեխնոլոգիական արտադրությունը: