ՌԴ և ԱՄՆ օդուժերը համատեղ վարժանք են իրականացրել
Международные новостиՌԴ և ԱՄՆ ռազմական օդուժերը անցկացրել են անձնակազմի և վերգետնյա ծառայությունների գործողությունների համատեղ վարժանք Սիրիայի օդային տարածքում ինքնաթիռների վտանգավոր մոտեցման դեպքերի առնչությամբ:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման ղեկ ավար գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը:
Նա հիշեցրել է, որ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի փոխգործակցության շրջանակներում սերտորեն համագործակցում են իրենց ամերիկյան գործընկերների հետ:
Նա նշել է, որ մշակվել են տագնապի, կազմակերպման ու փոխգործակցության հարցեր, ինչպես նաև ՌԴ օդային ուժերի և ԱՄՆ օդային գործողությունների ռազմավարական կենտրոնի միջև տեղեկատվության փոխանակման, արագ արձագանքող խմբերի և կառավարման կետերի փոխգործակցության խնդիրները: