Ադրբեջանում ընտրություններից հետո բողոքներ են բռնկվել
Международные новостиԱդրբեջանում նոյեմբերի 12-ին անցկացված խայտառակ խորհրդարանական ընտրություններից հետո, որը բոյկոտել եւ որի արդյունքները չեն ճանաչել այդ երկրի ընդիմությունն ու բոլոր ժողովրդավար ուժերը, զանգվածային բողոքի ակցիաներ են բռնկվել:
Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, երկուշաբթի, մասնավորապես, Ադրբեջանի Շամախի քաղաքում զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունեցել կապված ընտրությունների ոչ թափանցիկ, անարդար եւ կեղծված լինելու հետ:
Խորհրդարանական ընտրությունների ընթացքում խախտումների հետաքննություն պահանջող բողոքի հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանությունը բռնություն է կիրառել ակցիայի մասնակիցների եւ նկարահանող լրագրողների նկատմամբ: Բողոքի ակցիան ցրելու ընթացքում 5 մարդ ձերբակալվել է:
Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ, հայտարարել է, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դա Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, եւ որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Այդ մասին, առանձին հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցություն ը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը եւ Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը:
Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել: