Սինգապուրում կկայանա ՉԺՀ-ի եւ Թայվանի ղեկավարների՝ պատմության մեջ առաջին հանդիպումը
Международные новостиՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Թայվանի վարչակազմի ղեկավար Մա Ինցզյուն նոյեմբերի 7-ին հանդիպում կունենան Սինգապուրում եւ կարծիքներ կփոխանակեն թայվանյան նեղուցի երկու ափերի միջեւ հարաբերությունների խաղաղ զարգացման հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՉԺՀ-ի Պետխորհրդի՝ Թայվանի գործերի դիվանատան ղեկավար Չժան Չժիցզյունը:
Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, երբ այնտեղ փախան չինացի կոմիունիստների դեմ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերի մնացուկները: Երկրների ճնշող մեծամասնությունը Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի բաղկացուցիչ մասը եւ ՉԺՀ-ի կառավարությունը համարում է Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչը:
Պեկինի եւ Թայբեյի հարաբերություններում ջերմացումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2008 թվականին իշխանության եկավ Գոմինդանի այն ժամանակվա նախագահ Մա Ինցզյուի գլխավորած վարչակազմը: Այն նախաձեռնեց ՉԺՀ-ի հետ տնտեսական մերձեցման ծրագիր՝ պահպանելով քաղաքական ստատուս-քվոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: