ԵՄ-ի ԱԳ նախարարները նոր արտահերթ հանդիպում կանցկացնեն միգրացիայի խնդրի շուրջ
Международные новостиԵվրամիության ԱԳ նախարարները նոյեմբերի 9-ին նոր արտահերթ հանդիպում կանցկացնեն միգրացիայի խնդրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ն նախագահող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբոռնը հայտարարել Է Աթենքի օդանավակայանում՝ Սիրիայից եւ Իրաքից առաջին 30 միգրանտների՝ Լյուքսեմբուրգ ուղարկման արարողությանը:
«Նոյեմբերի 9-ին ԵՄ-ի ԱԳ նախարարները նոր արտահերթ հանդիպում կունենան Բրյուսելում, եւ ես եկել եմ այստեղ այն նախապատրաստելու, փախստականների խնդրի վերաբերյալ նոր որոշումներ ընդունելու համար,-ասել Է նա:-Հուսով եմ, որ մենք կկարողանանք շարունակել միասնական Եվրոպայի կառուցումը՝ առանց տարանջատիչ պատերի»,-հաղորդել Է ՏԱՍՍ-ը: