Հարավային Սուդանում աղետի Է ենթարկվել Ան-12 ինքնաթիռը՝ ռուսական անձնակազմով
Международные новостиՀարավային Սուդանում Ջուբայի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո ինքնաթիռ Է կործանվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռն ընկել Է օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա:
Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, խոսքը վերաբերում Է Ան-12 բեռնատար օդանավին: Դրանում եղել Է 12 մարդ, այդ թվում՝ հինգը ռուսական անձնակազմի անդամներ: Նախնական տվյալներով՝ ողջ Է մնացել երկու մարդ:
Ուգանդայում Ռուսաստանի դեսպանությունը, որն զբաղվում Է Հարավային Սուդանի գործերով, «Նորությունների ռուսական ծառայությանը» հավաստել Է Ան-12-ի կործանման փաստը, հավելելով, որ զբաղված են պատահարի հանգամանքները պարզելով: