Ռումինիայի վարչապետը հրաժարական Է տվել բողոքի ակցիաների ֆոնին
Международные новостиՌումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հրաժարական Է տվել բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են Բուխարեստի գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի քան 20 հազար ցուցարարներ պահանջել են կառավարության ղեկավարի, ներքին գործերի նախարարի եւ այն շրջանի ղեկավարի հրաժարականը, որում գտնվում Էր ակումբը, եւ իշխանությանը մեղադրել են կոռուպցիայի մեջ:
Պոնտայի հետ միասին լիազորությունները վայր կդնի նաեւ նախարարների ամբողջ կաբինետը:
«Ինչ-որ մեկը պետք Է ստանձնի տեղի ունեցած պատասխանատվությունը: Դա լուրջ հարց Է, եւ մենք խոստանում ենք իրադրության արագ կարգավորում»,-Reuters-ը մեջբերել Է կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լ Դրագնյայի խոսքը:
Գիշերային ակումբում հրդեհը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ին: Համերգի ժամանակ այնտեղ կիրառել են հրատեխնիկա, թեեւ ակումբի սեփականատերը դրա օգտագործման թույլատրագիր չի ունեցել: Հրավառության հետեւանքով ակումբում բռնկած հրդեհը խլել Է այնտեղ գտնվող 400 մարդկանցից 32-ի կյանքը: Ակումբի սեփականատերերն արդեն ձերբակալված են: Նրանց կասկածում են չկանխամտածված սպանության մեջ: