«Ռոյթերս» գործակալությունը տեսանյութ է հրապարակել Սուդանում բեռնատար ինքնաթիռի վթարի վայրից
Международные новости«Ռոյթերս» միջազգային գործակալությունը տեսանյութ է հրապարակել Հարավային Սուդանում ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռի վթարի վայրից: Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են:
«Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով` վթարված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են: Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկտվութունը կտրամադրվի հավելյալ»,-նշում են ԱԳՆ-ից:
Հայտնի է դարձել նաև, որ օդանավը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, անձնակազմի զոհված անդամները ՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն: