А321 օդանավի կործանվելուց հետո Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանում ավելացրել են կինոլոգների թվաքանակը
Международные новостиА321 օդանավի կործանվելուց հետո Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանում ավելացրել են կինոլոգների թիվը, ինչպես նաև ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, պայթուցիկ նյութեր որոնող շները հոտոտում են ուղևորների բեռները, իսկ վթարի օրը աշխատած ողջ անձնակազմը ժամանակավորապես հեռացված է աշխատանքներից:
Նախկինում ուղևորների իրերը, մինչև օդանավ մտնելը, անցնում էին երկու ռենգենյան ճառագայթների հիման վրա զննում իրականացնող սարքերով: Այնուհետև, պայթուցիկ նյութերը գտնող սարքը զննում էր ճամպրուկներն ու պայուսակները:
«Հիմա մենք ավելացրել ենք նաև պայթուցիկ նյութեր գտնող շների հսկողությունը», - ՌԻԱ Նովոստիին հաղորդել է օդանավակայանի աշխատողներից մեկը: Նա նաև հավելել է, որ օդանավի կործանման օրն օդանավակայանում աշխատող ողջ անձնակազմը հարցաքննվում է դատախազությունում: