Թուրքական Արըջաք գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
Международные новостиԹուրքական Էլյազըգ (նախկին Խարբերդ) նահանգի Արըջաք գավառում տեղական իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Էլյազըգի նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ արգելքի պատճառն այդ տարածքներում իրականացվող ռազմական գործողություններն են: