15 տղամարդ եւ 15 կին՝ Կանադայի կառավարության կազմում. վարչապետը կատարեց նախընտրական խոստումը
Международные новостиԿանադայի լիբերալ կառավարության կազմում, որը գլխավորել է վարչապետ Ջասթին Թրյուդոն, ընդգրկվել է 30 նախարար՝ 15 տղամարդ եւ 15 կին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է նախարարների կաբինետի ղեկավարը երկրին եւ Մեծ Բրիտանիայի միապետ Եղիսաբեթ II-ին հավատարմության երդում տալուց հետո, որը Կանադայի ղեկավարն է:
Ինչպես եւ սպասվում էր, հանգուցային պաշտոններն զբաղեցրել են Թրյուդոյի վաղեմի զինակիցները: Բավականին անսպասելի է դարձել պաշտպանության նախարարի պաշտոնում Հարջիթ Սաջանի նշանակումը: Նա ծնվել է Հնդկաստանում: Նախքան քաղաքականություն գալը ծառայել է ոստիկանությունում եւ բանակում:
Թրյուդոն կատարել է նախընտրական խոստումը՝ նրա կառավարության կեսը ներկայացված է կանանցով: Այսպես, Ջոդի Ուիլսոն-Ռեյբոլդը դարձել է արդարադատության նախարար եւ գլխավոր դատախազ, իսկ Քրիստիա Ֆրիլենդն զբաղեցրել է միջազգային առեւտրի նախարարի աթոռը, որը գլխավորներից մեկն է համարվում կանադական բոլոր կառավարություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: