ՌԴ-ն զենիթային համակարգեր Է տեղակայել Սիրիայում՝ պաշտպանվելու հնարավոր սպառնալիքներից
Международные новостиՌԴ-ի օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարեւը հայտարարել Է, որ Ռուսաստանը զենիթային հրթիռներ Է տեղակայել Սիրիայում՝ այս երկրում իր ուժերի դեմ հնարավոր հարվածը հետ մղելու, ինչպես նաեւ մարտական ինքնաթիռի առեւանգումը կանխելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մենք կանխատեսել ենք հնարավոր բոլոր սպառնալիքները: Մենք այնտեղ ուղարկել ենք ոչ միայն կործանիչներ, գրոհային ինքնաթիռներ, ռմբակոծիչներ, ուղղաթիռներ, այլեւ զենիթահրթիռային համակարգեր: Որովհետեւ կարող են լինել տարատեսակ ֆորս-մաժորային հանգամանքներ»,- ասել Է Բոնդարեւը հարցազրույցում, որը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում հրապարակվել Է նոյեմբերի 5-ին:
Ինչպես պարզաբանել Է գեներալը, այդ հնարավոր արտակարգ իրավիճակների թվում են ինքնաթիռի առեւանգումը Սիրիայում եւ հարվածը ռուս զինվորականների դիրքերին: «Դրան մենք պետք Է պատրաստ լինենք»,-նշել Է ՕՏՈւ-ի գլխավոր հրամանատարը: