Ռումինիայի կառավարությունը ժամանակավորապես գլխավորել Է կրթության նախարար Կիմպյանուն
Международные новостиՌումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Է նշանակել կրթության նախարար Սորին Կիմպյանուին: Նա նախարարների կաբինետը կղեկավարի մինչեւ նոր կառավարության կազմի հաստատումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռումինիայի նախագահը նոյեմբերի 5-ին լրագրողներին հայտարարել Է ճեպազրույցի ընթացքում:
«Այն բանից հետո, երբ վարչապետ Վիկտոր Պոնտան ինձ խնդրագիր ներկայացրեց պաշտոնաթողության մասին, ես խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների հետ սկսեցի կոնսուլտացիաներ անցկացնել նոր կաբինետի ձեւավորման շուրջ»,-ասել Է Ռումինիայի նախագահը: Նրա խոսքով՝ դրանք կտեւեն մինչեւ շաբաթվա վերջը, ինչից հետո նա խոստացել Է մամուլին ներկայացնել ստեղծված իրադրության իր տեսլականը:
Պոնտան նոյեմբերի 4-ին հրաժարական Է ավելի վաղ Ռումինիայում սկսված բողոքի զանգվածային հակակառավարական ակցիաների կապակցությամբ, որոնք անցկացվում Էին կառավարության պաշտոնաթողության եւ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջներով:
Բողոքի ակցիաները ծավալվել Էին «Կոլեկտիվ» գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգության պատճառով, որտեղ օրերս զոհվել Էր 32, տուժել շուրջ 200 մարդ, հաղորդել Է ՏԱԱՍ-ը: