ԱՊՀ-ի երկրներն ընթանում են դեպի ազգային արժույթներով հաշվարկների կիրառում. Լեբեդեւ
Международные новостиԱՊՀ-ի երկրներն ընթանում են դեպի միմյանց միջեւ ազգային արժույթներով հաշվարկների կիրառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին Մինսկում լրագրողներին հայտարարել Է ԱՊՀ-ի գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը:
«Դոլարներով հաշվարկների հետ կապված խնդիրները մեր պետություններին դրդում են փնտրելու այլընտրական տարբերակներ»,- ասել Է Լեբեդեւը:
Նրա խոսքով՝ այն հարցը, որ «անհրաժեշտ Է ԱՊՀ-ի երկրների միջեւ անցնել ազգային արժութներով հաշվարկների», «հաստատակամորեն առաջ Է մղվել» Աստանայում պետությունների ղեկավարների խորհրդի եւ Դուշանբեում կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերում:
«Լավ օրինակ են Ռուսաստանը եւ Բելառուսը, որոնք արդեն ձեռնամուխ են եղել ազգային արժույթներով հաշվարկներին: Մյուսները հետաքրքրություն են հանդես բերում «,- հավելել Է նա:
«Ես համոզված եմ, որ մոտ ժամանակներս կլինեն օպտիմալ որոշումներ, որոնք մեզ թույլ կտան ԱՊՀ-ի պետությունների միջեւ փոխհաշվարկները կատարել ազգային արժութներով»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: