Քեմերոնը կզանգահարի Պուտինին՝ քննարկելու ավիաանվտանգությունը
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել Է, որ առաջիկա ժամերին կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Շարմ Էշ Շեյխ թռիչքների անվտանգության հետ կապված իրադրությունը եւ բացատրել, թե ինչու Է Լոնդոնն արգելել իր ավիաընկերությունների բոլոր չվերթերը Եգիպտոսի այդ առողջարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք այդ իրադրությունը քննարկում ենք Եվրոպայի գործընկերների, ամերիկացիների հետ: Ես առաջիկայում կզանգահարեմ Պուտինին, որպեսզի նրա հետ նույնպես դա քննարկեմ»,-ասել Է Քեմերոնը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու են արգելվել բրիտանական ավիաընկերությունների թռիչքներն Շարմ Էշ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ այն դեպքում, երբ ռուսական ավիափոխադրողները շարունակում են չվերթներ կատարել, Քեմերոնը նշել Է, որ կառավարությունն այդ որոշումն ընդունել Է հետախուզական տվյալների եւ փորձագետների կարծիքների հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: