Եգիպտոսը ՌԴ-ին վստահեցրել է, որ Շառմ Էլ-Շեյխի օդանավակայանից կիրականացվեն անվտանգ չվերթեր
Международные новостиՌուսաստանը Եգիպտոսի իշխանություններից Շառմ Էլ-Շեյխի օդանավակայանից համապատասխան մակարդակի անվտանգ ավիաչվերթներ իրականացնելու հավաստիացումներ է ստացել և, ելնելով դրանից,ռուսական ու եգիպտական ավիացիոն ծառայությունների ղեկավարությունների միջև պահպանվում է սերտ կապ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ԶԼՄ-ների հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անկասկած, ոչ մեկ անգամ, նախկինում ևս` մինչ Սինայի թերակղզում տեղի ունեցած ողբերգությունը, մենք ելնում էինք նրանից, որ չվերթների անվտանգությունը և թռիչքների հետ կապված բոլոր գործընթացները պետք է ապահովվեն համապատասխան մակարդակով»,- ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյոք ռուսական կողմը եգիպտական իշխանություններից ստացել է համապատասխան հավաստիացումներ, որ Շառմ Էլ-Շեյխի օդանավակայանում իրականացվել են անվտանգության ապահովման համապատասխան քայլեր: