«Կոգալիմավիան» դադարեցնում Է A321 բոլոր օդանավերի թռիչքները
Международные новости«Կոգալիմավիան» «Ռոստրանսնադզորին» Է հանձնել ավիաընկերության լրացուցիչ ստուգումների ընթացքում A321 բոլոր հանրանավերի շահագործման դադարեցման վերաբերյալ հրամանները:
Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտնել Է «Ռոստրանսնադզորը»:
«Կոգալիմավիայի» գործունեության արտապլանային ստուգման շրջանակներում գերատեսչությունն ստուգել Է նախքան ռիսկերի գնահատումը A321-երը շահագործման չթույլատրելու մասին տեսչական կարգադրության կատարումը:
«Ընկերությունը սահմանված ժամկետներում «Ռոստրանսնադզոր» Է ներկայացրել ավիաընկերության կողմից լրացուցիչ ստուգումների եւ ճշգրտման միջոցառումների կատարման ընթացքում A321 բոլոր օդանավերի շահագործման դադարեցման մասին հրամանները՝ հաշվի առնելով մեծ բարձրության վրա կրեյսերական թռիչքի ժամանակ А321 EI-BTY օդանավի կառուցվածքի հանկարծական քայքայման մասին առկա տեղեկատվությունը»,- հաղորդել Է գերատեսչությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: