Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Международные новостиՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Երկու երկրի արտաքին գործերի նախարարները քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորմանն առնչվող հարցեր: