2015 թվականին ծովով Եվրոպա Է ժամանել ավելի քան 770 հազար գաղթական. ՄՄԿ
Международные новости2015 թվականին ծովային ուղիներով Եվրոպա ժամանած միգրանտների եւ գաղթականների թիվը հասել Է 773 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Կազմակերպության տվյալներով՝ նոյեմբերի 6-ի դրությամբ այս տարի ծովով Եվրոպա ժամանած միգրանտների եւ գաղթականների թիվը կազմում Է 772 հազար 979: Ըստ որում 3 423 մարդ զոհվել կամ անհայտ կորել Է Միջերկրական ծովում: Զոհվածների թիվն առավել մեծ Է (2 860 մարդ) ծովի այն շրջանում, որը գտնվում Է Մալթայից եւ Իտալիայից ոչ հեռու:
Եվրոպայի Frontex սահմանապահ գործակալությունը հայտարարել Է, որ տարվա առաջին տասն ամիսներին ժամանել Է ավելի քան 710 հազար միգրանտ: Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ աշխարհում ներկայիս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: