Lufthansa-ն 290 չվերթ Է չեղյալ հայտարարել գործադուլի պատճառով
Международные новостиԳերմանիայի Lufthansa խոշորագույն ավիաընկերությունը բորտուղեկցորդների գործադուլի պատճառով չեղյալ Է հայտարարել Է նոյեմբերի 6-ին նշանակված շուրջ 290 չվերթ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ավիակոնցեռնին:
Գործադուլի առաջին օրն իրենց ծրագրերը ստիպված կլինեն փոխել մոտավորապես 37,5 հազար ուղեւորներ, հայտնել Է Lufthansa-ն:
Ավելի վաղ ավիաընկերությունում հայտարարել են, թե ելնում են այն բանից, որ նախօրյակին հայտարարված բորտուղեկցորդների գործադուլը կհանգեցնի զգալի հետեւանքների եւ ներեվրոպական չվերթերի բազմաթիվ չեղարկումների: Բորտուղեկցորդների անկախ կազմակերպության (ԲԱԿ) արհմիությունն այսօր հայտնել Է, որ գործադուլը կսկսվի ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին)՝ Ֆրանկֆուրտի եւ Դյուսելդորֆի օդային նավահագիստներում: Մանրամասները, ինչպես սպասվում Է, կհայտարարվեն օրվա ընթացքում, սակայն հայտնի Է, որ գործադուլը երկրի տարբեր օդանավակայաններում կանցկացվի մինչեւ հաջորդ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 13-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: