Ռոսավիացիան Boeing 737 դասի ինքնաթիռները չշահագործելու հիմքեր չի տեսնում
Международные новостиՌուսաստանի Դաշնության օդային հաղորդակցության դաշնային ծառայությունը հիմքեր չի տեսնում Boeing 737 դասի ինքնաթիռների շահագործումը դադարեցնելու համար:
«Ռոսավիացիայում կայացած խորհրդակցությունում մենք միաձայն որոշեցինք, որ Բերմուդներում, Իռլանդիայում և ՌԴ պետական ռեեստրում գրանցված Boeing 737 դասի ուղևորափոխադրող ինքնաթիռների շահագործումը դադարեցնելու հիմքեր չկան. Boeing 737 դասի ուղևորափոխադրող ինքնաթիռները շահագործվելու են նախկին հիմքերի վրա»,-ինչպես հաղորդում է Ինտերֆաքսy, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն` հավելելով, որ Միջպետական ավիացիոն կոմիտեն ուղարկե լ է համապատասխան գրություն` խնդրելով անվավեր ճանաչել Boeing 737 դասի ինքնաթիռների լիցենզիան չեղարկելու մասին նախկինում ուղարկված որոշումը: