Հրթիռը քիչ է մնացել հարվածի Շարմ–էլ–Շեյխում վայրէջք կատարող բրիտանական ինքնաթիռին
Международные новостиՌուսական A321 օդանավի կործանումից մոտավորապես 2 ամիս առաջ Սինայի թերակղզում հրթիռը քիչ է մնացել հարվածի բրիտանական ինքնաթիռին, որն օդ էր բարձրացել Լոնդոնից։ Այս մասին հայտնում է The Daily Mail–ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Thomson ավիաընկերությանը պատկանող այդ ինքնաթիռում 189 ուղևոր է եղել։ Օգոստոսի 23–ին այն վայրէջք կատարելիս է եղել Շարմ–էլ–Շեյխում, երբ անձնակազմը օդանավին դիմահար եկող հրթիռ է նկատել։ Առաջին օդաչուն հասցրել է թեքել ձախ, ինչի շնորհիվ էլ հրթիռը չի դիպել ինքնաթիռին և դրա մոտով անցել է մոտավորապես 300 մետր հեռավորության վրա։
«Անձնակազմին հայտնել են, որ հրթիռը բաց էր թողնվել Եգիպտոսում զորավարժություններ անցկացնելիս»,–ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ անձնակազմը սարսափած է եղել։ Այդուհանդերձ, ուղևորներին չեն հայտնել տեղի ունեցածի մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Շարմ–էլ–Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող Airbus A321–ի կործանման հետևանքով 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները զոհվել էին։
7or.am