Թուրքիայում էրդողանի հաղթանակից հետո ավտոսրահներում Mercedes G մոդելի բոլոր մեքենաներն արագ վաճառվել են
Международные новостиԹուրքական Taraf պարբերականի թղթակից Սուլեյման Յաշարը հետաքրքիր փաստ է նկատել՝ ընթերցողի հետ կիսելով այն։
Սուլեյման Յաշարը գրել է, թե նոյեմբերի 1-ի ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակից հետո Mercedes G մոդելի բոլոր մեքենաներն արագ վաճառվել են։ Թղթակիցն այս փաստն ուղղակիորեն կապում է ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի հետ՝ շեշտելով, թե շատ պաշտոնյաներ իրենց որդիներին խոսք էին տվել, որ ընտրություններում հաղթանակի դեպքում նրանց Mercedes G կգնեն։
Taraf-ի թղթակիցը հիշեցնում է, որ հիշյալ մոդելը Թուրքիայում արժե 750 հազար լիրա (270 հազար ԱՄՆ դոլար)։