Ինդոնեզիայի ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Международные новостиԻնդոնեզիայի ափերի մոտ այսօր 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 16:34-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սումատրա կղզու արևմտյան ափին տեղակայված Պադանգսիդեմպուան քաղաքից 81 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 75.1 կմ խորությամբ:
Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում: