Եգիպտոսից մեկ օրում 11.000 ռուս զբոսաշրջիկ է դուրս բերվել. ՌԴ փոխվարչապետ
Международные новостиՎերջին մեկ օրվա ընթացքում Եգիպտոսից 11 հազար ռուս զբոսաշրջիկ հետ է վերադարձել. ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, «Վնուկովո» օդանավակայանում հայտնել է ՌԴ փոխվարչաօետ Արկադի Դվորկովիչը:
«Վերջին օրվա ընթացքում 11 հազար մարդ է հետ եկել: Այսօր, հավանաբար, փոքր-ինչ ավելի կլինի, այսօր այդ առումով ամենաթեժ օրն է»,- ասել է Դվորկովիչը:
ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ ռուս զբոսաշրջիկների թիվը մինչ ավիահաղորդակցության կասեցումը գնահատվել է 80 հազար մարդ:
«Վերադարձների տեմպերը համապատասխանում է այն որոշումներին, որոնք կայացրել ենք մենք: Վերադարձող ուղևորների երեկվա գրաֆիկն ամբողջությամբ իրագործվել է, և այսօր ևս ամբողջությամբ իրականացվում է: Ուղեբեռների առաջին չվերթն արդեն եկել է, երկրորդը թռիչքի մեջ է»,-հայտնել է Դվորկովիչը: