Վրաստանն ավելի շուտ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում կստանա, քան Ուկրաինան. ուկրաինացի պաշտոնյա
Международные новостиՈւկրաինայի Գերագույն ռադայի Եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Իրինա Գերաշչենկոն հայտարարել է, որ Վրաստանը կարող է հանել անցագրային ռեժիմը ավելի վաղ, քան Ուկրաինան:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Առանց վիզայի ռեժիմի հեռանկարն ըստ փորձագետների. պահպանողական Մոլդովան ու Վրաստանն ընդունել են բոլոր անհրաժեշտ օրենքները: Թվում է, որ վրացիներն ավելի շուտ մուտքի արտոնագիր կստանան, քան ուկրաինացիները: Եվ դրա պատասխանատուն կլինի ուկրաինական իշխանությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռադայի պատգամավորները պարտավոր են պատասխանատվությամբ վերաբերվել օրինագծերին, որոնց ընդունումից է կախված Ուկրաինայի համար վիզային ռեժիմի ազատականացումը: