Միջպետական ավիացիոն կոմիտեն հաստատել է Ռուսաստանում Boeing-737 ինքնաթիռների վկայականների կասեցումը
Международные новостиՄիջպետական ավիացիոն կոմիտեն հաստատել է իր որոշումը՝ դադարեցնել Boeing-737 ինքնաթիռների գործունեության արտոնագրերը. ինչպես տեղեկացնում է Лента.ru-ն, այդ մասին ասված է կոմիտեի կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, որ կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են Ռոսավիացիայում նոյեմբերի 6-ին կայացած խորհրդակցությանը:
Լրատվամիջոցների հանդիպումից հետո հաղորդագրություն էր տարածվել, որ կոմիտեն հետ է կանչել արտոնագրի գործունեության կասեցման մասին նամակը:
«ՄԱԿ-ի ավիառեգիստրը, ինչպես հայտարարվել է ավելի վաղ, ակնկալում է Ռոսավիացիայի և ԱՄՆ-ի FAA-ի համատեղ որոշումն այն մասին, որ Ռուսաստանում գտնվող Boeing-737 ինքնաթիռներն անվտանգ են շահագործման համար»,-ասված է հաղորդագրության մեջ: