Թուրքիայում կնոջ շորով «մահապարտ ահաբեկչի» են ձերբակալել. պարզվել է` նա ծպտված սիրեկան է
Международные новости
Թուրքիայի Օրդու գավառում բուրկայով` ամբողջովին փակ մուսուլման կնոջ շորով տղամարդու են ձերբակալել` մահապարտ ահաբեկչի տեղ դնելով:
Սակայն, Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, պարզվել է, որ տղամարդը ինչ-որ մեկի սիրեկանն է և կնոջ շոր է հագել` քողարկման նպատակով:
Թուրք իրավապահները ծպտված սիրեկանին ձերբակալել են այն բանից հետո, երբ նկատել են, որ ավտոբուսի կանգառում հեռախոսով խոսող բուրկայով «կինը» տղամարդու կոշիկով է:
Հետագայում պարզվել է, որ 33-ամյա տղամարդը ծանոթությունների կայքում կապ է հաստատել և ժամադրության է գնում իր գաղտնի սիրելիի մոտ: Նա ամուսնացած է, ունի 2 երկու երեխա: