Նիգերիայի նախագահի երդմնակալությունը նախանշված է նոյեմբերի 11-ին
Международные новостиՆիգերիայի նախագահ Մուհամմադ Բուհարիի երդմնակալության արարողությունը նախանշված է նոյեմբերի 11-ին: Այս մասին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ֆեմի Ադեսինան:
72-ամյա Մուհամմադ Բուհարին նախագահի պաշտոնը ստանձնել է մայիսին, սակայն լուրջ քննադատության է ենթարկվել երկրի խորհրդարանի կողմից՝ կապված նախարարների կաբինետի անդամների նշանակման ձգձգումների հետ: Նախարարների թեկնածուների անունները հայտնի են դարձել միայն սեպտեմբերին:
Ըստ ՏԱՍՍ-ի, դրանից հետո ամիսներ շարունակ նախագահի առաջարկած ցուցակը խորհրդարանի Վերին պալատում քվեարկության գործընթաց էր անցնում: