Ереван, 18.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном FT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретов Иран начал экспорт нефти после прекращения американской блокады В реке Памбак обнаружено тело 7-летней девочки Россельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе


Սահմանադրական փոփոխությունների խորամանկ նրբերանգները

Политика

Սահմանադրական փոփոխություններն ու քաղաքական սուբյեկտները

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հավակնում է դառնալ Հայաստանի կյանքում վերջի տարիներին տիրող քաղաքական վակուումի հերթական, կառուցվածքային իմաստով բեկումնային, հանգրվանը: Ընդդիմության պարբերաբար ձախողումները, ընտրական մեխանիզմների ու իշխանության հանդեպ անվստահությունը անդունդ են ձևավորել հանրության ու վերնախավի քաղաքական օրակարգերի միջև: Անդունդը լցվում է հնարավոր ամեն ինչով ՝ գեոպոլիտիկ կոնսպիրոլոգիաներով ու հակադրություններով, հանրությանը նույնիսկ թույլ է տրվում երբեմն «ընդվզել», բայց քաղաքական կյանքին կանոնավոր մասնակցելու խողովակը, հանրություն-ընդդիմություն-իշխանություն շղթան այդպես էլ չի կայանում:

Չնայած հանրության տարբեր շերտեր այս կամ այն կերպ, հեռուստացույցի կամ ուղղորդող այլ ռեսուրսների միջոցով ներգրավվել են սահմանադրական գործընթացի մեջ, բայց գործընթացը հանրային պահանջարկ չունի: Նախագծի կողմնակիցները հաճախ պնդում են, թե այն չի կարող ունենալ հանրային պահանջարկ, նման նախաձեռնությունները միշտ լինում են քաղաքական ուժերի կողմից, այնուհետ հանրությունը քվեարկում է: Այն իմաստով, որ հանրությունն ինքնին քաղաքական գործունեությամբ անընդհատ զբաղվելու, մասնավորապես սահմանադրագիտությամբ ու քաղաքագիտությամբ զբաղվելու խնդիր չունի, իշխանության մոտեցումը ճիշտ է: Բայց սահամանդրական նախագծի առաջ քաշումը, դրա մշակումը հանրաքվեի անցկացումը որևէ կերպ կապ չունեն հայաստանյան հանրության առաջին 5, առաջին 10, կամ առաջին 20 խնդիրների հետ:

Այս պնդումը կարելի է ապացուցել առանց սոցիոլոգիական հետազոտություն անելու, պարզապես Հայաստանում ապրելով և ֆեյսբուքից դուրս երբեմն մարդկանց հետ շփվելով: Իշխանությունը սրան էլ պատասխան ունի, ենթատեքստում ակնարկելով, թե հանրության «խելքն ինչ է հասնում», հանրությունը չգիտի իր պրոբլեմների լուծումը, այդ լուծման բեռը քաղաքական ուժերի վրա է: Եթե համաձայնենք նաև հանրության՝ սեփական խնդիրների լուծումը չիմանալու պնդմանը, ապա առնվազն վերջին տարիներին նույն իշխանությունը շանս է ունեցել և չի ձևավորել հանրության խնդիրները լուծելու հարցում վստահության ինստիտուտ: Հետևաբար, անկախ նրանից, սահմանադրական փոփոխությունները լավն են, թե վատը, հանրության համար դրանք արհեստածին են, հանրությունը ունի պատճառներ դրանց անվստահությամբ մոտենալու:

Այնուամենայնիվ, հանրությունը չունենալով ինքնակազմակերպման, սեփական օրակարգը թելադրելու կամ իշխանության նախաձեռնությունը ի սկզբանե ձախողելու ռեսուրս, կներքաշվի սահմանադրական փոփոխության գործընթացի մեջ: Ու եթե հանրության որոշ շերտեր վարչական, քարոզչական ռեսուրսի ազդեցությամբ կդիրքավորվեն այո-ի կողմ, հանրության մեջ քիչ չեն այն մարդիկ, ովքեր տրամադրված են բավական ագրեսիվ իշխանության հանդեպ ու հանրաքվեն կարող են օգտագործել սեփական քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար: Սա, իհարկե, չի նշանակում, թե այդ ձայները տեղ կհասնեն, հաշվի առնելով իշխանության «վերահսկողությունը» ընտրական գործընթացների նկատմամբ և ընդդիմության ավանդական և խիստ տեխնիկական անզորությունը: Բայց իշխանության համար գլխացավանք ստեղծելը հանրության համար մնացել է սեփական քաղաքական մասնակցությունը երկրում արտահայտելու վերջին գործիքներից մեկը:

Հանրաքվեն ու հանրության վերաբերմունքը այդ հանրաքվեին, սակայն, միայն գործընթացի սկիզբն են: Դրական արդյունքի դեպքում պառլամանետական կարգի անցումով պայմանավորված քաղաքական վերադասավորումների կոնտեքստում փոփոխվում է նաև հասարակության՝ քաղաքական կյանքին մասնակցության կառուցվածքը: Չնայած 2008-ի քաղաքական ճգնաժամին հաջորդած քաղաքացիական ակտիվություններին, առանձին հաջող դրսևորումներին, հասարակությանը չհաջողվեց լայն շերտերով քաղաքականացվել: Ավելին իշխանությունն օգտագործեց հանրային բողոքի առկայությունը և այն ուղղորդեց դեպի ապաքաղաքական հուն, հաճախ նաև հակադարձելով քաղաքականությանն ու ընդդիմությանը հատկապես: Պատահական չէ նաև, որ հակաիշխանական դժգոհություններից նրանք, որոնք չքաղաքականացվեցին, չունեցան ներքաղաքական երանգներ, չհղեցին իշխանափոխության օրակարգին, հաջողեցին, թեկուզ մասամբ: Հանրությունն, ըստ այդմ, քաղաքականությանը մասնակցելու մի քանի տարբերակ ունի՝ ներգրավվել իշխանության մեջ, ընտրության միջոցով հակադարձել իշխանություններին, գնալ սոցիալական ցնցումների:

Սոցիալական ցնցումներն էլ արտահայտվում են կամ զանգվածային բողոքներով կամ էլ արտագաղթով: Կամ սկզբում բողոքներով, հետո արտագաղթով: Իհարկե կա նաև մյուս տարբերակը, որի մեծ ջատագովը իշխանությունն է. շանս տալ հանրությանը խոցելի հարցերով բողոքի ալիքներ բարձրացնել, ընդառաջ գնալ դրանց, փորձել լուծել դրանք, պայմանով, որ իշխանափոխության հարց չի դրվելու: Սա, իհարկե, աշխատող մեթոդ է, որովհետև հանրությանը, որի հիմնական խնդիրները նախ սոցիալական են, հետո քաղաքական, կուսակցական, ավելի շատ հուզում են առաջնային խնդիրների լուծումները:

Բայց այս մեթոդն ունի մեկ խնդիր, այն երկրում գոյություն ունեցող խնդիրների կոնցեպտուալ լուծման չի կարող բերել: Սա տեսնում է նաև հանրությունը, որ չնայած ժամանակ առ ժամանակ կարող է այս կամ այն սոցիալական ցնցման վրա պարպել իր էներգիան՝ ունենալով կոնկրետ հարցերի դրական լուծումներ, բայց կյանքի որակի առանձնապես տեսանելի տեղաշարժ չի արձանագրում: Կուսակցական համակարգերի չկայացած վիճակը, երկրի կառավարմանը մասնակցելու մեխանիզմների խցանումը, քաղաքական դիսկուրսի ապաքաղաքականացումը և տոտալիտար քաղաքական ժառանգություն ունեցող հասարակությանը բնորոշ ՝ քաղաքականությունն անձնավորելու առանձնահատկությունները հայաստանյան քաղաքական համակարգում կարևորել են անհատների դերը: Պատահական չէ, որ նախագահական բոլոր ընտրությունները Հայաստանում անցնում են մեծ աղմուկով, հանրությունը բավական կոշտ ու երկարատև դիմադրության ռեսուրս է ներդնում այս գործընթացներում:

Սոցիալական խնդիրների բեռի տակ ու կանոնավոր ռեժիմով քաղաքականությանը մասնակցելու շանս չունեցող քաղաքացին կարողանում է ակտիվանալ և զգալ իր արածի ռեալ արդյունքը՝ առնվազն հետհանրահավաքային շոկային թերապիաների տեսքով: Սահմանադրական նախագծի կողմնակից, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը արդարացիորեն պնդում է, որ կիսանախագահական համակարգը՝ իշխանություն դառնալու մեկ քայլանի կոմբինացիաները հասանելի են դարձնում և պառլամենտականով դրանք կբացառվեն՝ ստիպելով ուժերին քաղաքականությամբ զբաղվել ավելի կազմակերպված: Նախագահական ընտրությունները, դրանց հաջորդող ու նախորդող գործընթացներն իրոք մեկ քայլանի կոմբինացիաներ են և դրանք պահանջարկ ունեն այն պատճառով, որ երկու, երեք, չորս, տաս քայլանոց գործընթացները քաղաքացիների համար փակ են, դժվարամատչելի են:

Ու չնայած այդ մեկքայլանի կոմբինացիաները իրենց մեջ ռիսկ ունեն երկրում միշտ ռևանշիստական, ամբոխավարական դրսևորումներ ունենալու (ինչից միշտ վախեցել են իշխանությունները ու ինչը միշտ չարաշահել է ընդդիմությունը), բայց սա թերևս միակ ելքն է, միակ ազատ պատուհանը, որ իշխանությունը թողնում է ընդդիմությանը: Հետևաբար կիսանախագահականից պառլամենտականի անցումը Հայաստանի հանրությանը զրկում է իր վերջին քաղաքական գործիքներից մեկից ՝ մեկքայլանի իշխանափոխության տեսլականից: Ու եթե հաշվի առնենք, որ ընտրության գործընթացն, ըստ էության վերահսկվում է իշխանության կողմից, իսկ արտագաղթը պարզապես դատարկում է երկիրը մարդկային ռեսուրսից, ապա քաղաքական կյանքին մասնակցելու վերջին պատուհանը՝ նախագահական ընտրությունները ՝ դրան հաջորդող ու նախորդող պրոցեսներով հանրության միակ ռեալ ռեսուրսն են դրսևորվելու:

Հանրաքվեի դրական արդյունքն այս իմաստով խորացնելու է վերնախավ-հասարակություն գոյություն ունեցող վակուումը՝ չեզոքացնելով նաև այս ռեսուրսը: Սա հանրությանը դրդելու է կամ լիովին ապաքաղաքականանալ, ինչը Հայաստանի պես ոչ հարուստ, բազմաթիվ սոցիալական խնդիրներով երկրում ուղղակի անհնար է, հաշվի առնելով նաև առաջիկա տարվա հետ կապված պաշտոնական վատատես կանխատեսումները տնտեսության մեջ: Կամ էլ գնալ սոցիալական ցնցումների ՝ այդ թվում արտագաղթի հերթական ալիքի: Ստեղծված իրավիճակի միակ շահառուն կարող է լինել ընդդիմությունը, եթե կարողանա լցնել ու օգտագործել վակուումը ու հանրային դժգոհությունը դարձնել երկու, երեք, չորս քայլանոց իշխանափոխության ռեսուրս:

Շարունակելի

Լևոն Մարգարյան 

Orer.am, վերլուծաբան

Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН