ՆԱՏՕ-ն օգնում Է Ռումինիայի մայրաքաղաքում հրդեհից տուժածներին
Международные новостиՆԱՏՕ-ի հրամանատարությունը հայտնել Է, որ ինքնաթիռներ Է տրամադրել հոկտեմբերի 30-ին Ռումինիայի մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում հրդեհից տուժած 12 հոգու Մեծ Բրիտանիայի եւ Նորվեգիայի հիվանդանոցներ տեղափոխելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ռումինիայի առողջապահության նախարարությունը հաղորդել Է, որ արդեն 21 մարդ Է ուղարկվել Եվրոպայի այլ երկրների, ինչպես նաեւ Իսրայելի հիվանդանոցներ:
Բուխարեստի Colectiv գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունի հետեւանքով զոհվել Է 45 մարդ, մի քանի տասնյակ քաղաքացիներ գտնվում են հիվանդանոցներում, նրանցից ավելի քան 30-ը ծանր վիճակում են:
Ինչպես հայտնել Է ոստիկանությունը, նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկել Է համերգի ընթացքում հրատեխնիկայի օգտագործման եւ անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով. նշվում Է, որ ակումբում հարյուրավոր մարդիկ Էին գտնվում, իսկ փրկաելքերը քիչ են եղել:
Գիշերային ակումբի երեք սեփականատերերը կալանավորված են: Նրանք խոստովանել են, որ չեն ստացել հրատեխնիկայի օգտագործմամբ շոուի կազմակերպման թույլտվություն:
Բուխարեստում երթ Է անցկացվել հրդեհի հետեւանքով զոհվածների հիշատակին եւ բողոքի ակցիա իշխանական կառույցներում կոռուպցիայի դեմ, ինչն Էլ, բողոքավորների կարծիքով՝ հանգեցրել Է ողբերգության:
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան բողոքների ֆոնին հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին: