Մյանմայի ընդդիմադիր կուսակցությունը հաղթում Է երկրի համընդհանուր ընտրություններում
Международные новостиՄյանմայի Ազգային լիգա հանուն ժողովրդավարության (ԱԼԺ) գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել Է, որ ձայների ավելի քան 70 տոկոսն Է հավաքում երկրի համընդհանուր ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Մենք երկրում հավաքում ենք ձայների ավելի քան 70 տոկոսը, բայց ընտրական հանձնաժողովը դեռ չի հայտարարել ընտրությունների արդյունքերը»,-գործակալությունը մեջբերում Է կուսակցության ներկայացուցիչ Վին Հթեյնի խոսքը:
Ինչպես նշում Է Reuters գործակալությունը, կառավարող Սիութենական համերաշխության կուսակցության ղեկավարը, որի շարքերում կան գործող եւ պաշտոնաթող բազմաթիվ զինվորականներ, ընդունել Է իր պարտությունն ընտրություններում: Նոյեմբերի 8-ին Մյանմայի Միութենական ընտրական հանձնաժողովը հայտարարել Է, որ համընդհանուր ընտրություններում քվեարկության արդյունքները փուլ առ փուլ կհայտարարվեն նոյեմբերի 9-ից:
Նոյեմբերի 8-ին Մյանմայում տեղի են ունեցել «պատմական» համընդհանուր ընտրություններ, որոնց 53 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցել Է ընդդիմությունը: Մյանմացիները միաժամանակ ընտրել են երկրի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին եւ տեղական օրենսդրական խորհուրդների պատգամավորներին: Ազգային լիգա հանուն ժողովրդավարության գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, որը ղեկավարում Է Նոբելյան մրցանակի դափնեկիր 70-ամյա Աուն Սան Սու Չժին, հաղթանակ Է ակնկալում ընտրատարածքների մեծ մասում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին: