Ուժի մեջ Է մտել Իրանին Ս-300 համակարգերի մատակարարման պարտավորագիրը
Международные новостиՈւժի մեջ Է մտել Իրանին ռուսական Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագիրը: Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտնել Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը Dubai Airshow-2015 միջազգային ավիասալոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Իրանին Ս-300 համակարգերի մատակարարման պարտավորագիրը ոչ միայն կողմերն ստորագրել են, այլեւ արդեն մտել Է ուժի մեջ»,- ասել Է Չեմեզովը:
Ռուսաստանը եւ Իրանը 2007 թվականին կնքել Էին Ս-300 համալիրների մատակարարման պարտավորագիր: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1929 բանաձեւի ընդունումից հետո, որը նախատեսում Էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանում, պարտավորագրի կատարումը դադարեցվել Էր: Ի պատասխան Իրանը Միջազգային իրավարար դատարանում հայց Էր հարուցել ՌԴ-ի նկատմամբ: