Քեմերոնը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն պատրաստ Է անցկացնել 2016 թվականի հունիսին
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը պատրաստ Է որոշում ընդունել ԵՄ-ին երկրի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն 2016 թվականի հունիսին անցկացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Times թերթին:
Կառավարական աղբյուրների տվյալներով՝ հանրաքվեն կկայանա եկող տարի, եթե ԵՄ-ի երկրների ղեկավարները հանրակցության՝ դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում հավանություն տան այն բարեփոխումների փաթեթին, որոնք պնդում Է Մեծ Բրիտանիան:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Քեմերոնը նոյեմբերի 10-ին նամակ Է ուղարկելու Եվրախորհրդի նախագահ Դոնալ Տուսկին, ինչպես նաեւ հանդես Է գալու ճառով, որի ընթացքում ներկայացնելու Է ԵՄ-ի հիմնական բարեփոխումների ցուցակը, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են Լոնդոնին: Մասնավորապես նա պնդելու Է միգրանտներին սոցիալական ապահովության տրամադրման քառամյա արգելքի սահմանումը, եվրոյի գոտու մեջ չմտնող երկրների պաշտպանությունը, «առավել սերտ միության» քաղաքականության դադարեցումը, ինչպես նաեւ ազգային խորհրդարանի լիազորությունների ընդլ այնումը, ինչը հնարավորություն կտա արգելափակել ԵՄ-ի օրենքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: