Կատալոնիայի խորհրդարանը բանաձեւ ընդունեց անկախության գործընթացն սկսելու մասին
Международные новостиԿատալոնիայի խորհրդարանը նոյեմբերի 9-ի նիստում ընդունել Է բանաձեւ, որը հռչակում Է «կառավարման հանրապետական ձեւով անկախ պետության ստեղծման գործընթացի սկսվելը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բանաձեւի օգտին, որը բաղկացած Է ինը հոդվածից, քվեարկել են «Միասին «այո»-ի օգտին» կոալիցիայի եւ «Ժողովրդական միասնության թեկնածություն» կուսակցության պատգամավորները, որոնք օրենսդիր մարմնում ունեն բացարձակ մեծամասնություն՝ 72 մանդատ՝ 135-ից:
Քվեարկությունն անցկացվել Է յուրաքանչյուր կետի շուրջ առանձին: Յուրաքանչյուր կետի դեմ Է քվեարկել 63 պատգամավոր:
«Անկախության ձեռքբերման գործընթացը» ենթադրում Է ձեւավորել կառավարություն, պետական այլ կառույցներ եւ մշակել Սահմանադրություն: Նոր Սահմանադրության ընդունումից հետո անկախությունը կհռչակվի պաշտոնապես: Այս ամենը, Իսպանիայից տարածաշրջանի անջատման կողմնակիցների հաշվարկներով, կպահանջի շուրջ 18 ամիս:
Մարիանո Ռախոյի կառավարությունը նախազգուշացրել Է, որ հայց կներկայացնի Սահմանադրական դատարան եւ կվիճարկի կատալոնցի օրենսդիրների կողմից բանաձեւի ընդունման օրինականությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: