Հնդկաստանը հայց Է պատրաստում Եղիսաբեթ Բ-ի դեմ ՝ «Քոհինոր» ադամանդը վերադարձնելու պահանջով
Международные новостиՀնդկաստանի գործարար եւ արտիստական ընտրախավը մտադիր Է հասնել Մեծ Բրիտանիայից աշխարհի ամենահռչակավոր ադամանդներից մեկի՝ «Քոհինորի» վերադարձման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Times of India թերթին, նախաձեռնող խումբը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու դեմ հայց Է պատրաստում նոյեմբերի 12 – 15-ը Հնդկաստանի վարչապետի՝ Լոնդոն այցի նախօրեին:
«Հնդկաստանի գործարարության եւ լայն հասարակայնության ներկայացուցիչները մտադիր են վերադարձնել ազգային սեփականությունը՝ «Քոհինոր» աշխարհահռչակ ադամանդը»,- լրագրողներին հայտարարել Է նախաձեռնող խմբի ներկայացուցիչ հայտնի ձեռնարկատեր Դավիթ դե Սոուզան, որը Հնդկաստանի Գոայի հարավային նահանգում գլխավորում Է «Տիտոս» խոշոր տուրիստական ընկերությունը: Նրա խոսքով՝ դա այն բազմաթիվ արժեքավոր արտեֆակտներից սոսկ մեկն Է, որոնք բրիտանացիները Հնդկաստանի սահմաններից դուրս են տարել «կասկածելի հանգամանքներում»:
Դավիթ դե Սոուզան հայտնել Է, որ մասնակցում Է «առաջիկա դատավարության ֆինանսավորմանը» եւ արդեն «բրիտանացի իրավաբանների Է ներգրավել հայցի աշխատանքում»,- որն, ինչպես սպասվում Է, բարձրագույն դատական ատյաններում կհարուցեն «մոտ ժամանակներս», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: