ԻՊ-ին միանալու համար Սիրիա մեկնողների մեջ 14 ադրբեջանցիներ են եղել
Международные новостиԹուրքիայի Ադանա քաղաքի Սեյհան ավանում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչկան խմբավորմանը միանալու համար Սիրիա մեկնողների դեմ անցկացված գործողության շրջանակում ձերբակալված 38 հոգու մեջ եղել են Ադրբեջանի 14, Ինդոնեզիայի 7, Իրաքի 5, Ղրղզստանի 5, Տաջիկստանի 2, Իրանի 2 եւ Աֆղանստանի մի քանի քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, թուրքական հատուկ մարմինները պարզել են, որ ահաբեկչական կազմակերպությանը միանալու համար ադրբեջանցիներն ու այլ ազգության ենրկայացուցիչների մեծ մասը Ադանա են ժամանել ընտանիքներով: Նրանց մեջ եղել են 15 երեխա եւ 10 կին:
Ոստկանությունը ձերբակալել է նաեւ այդ մարդկանց օգնած եւ ժամանակավոր կացարան տրամադրած Թուրքիայի երկու քաղաքացիների:
Ձերբակալվածները Ադանայի քաղաքային հիվանդանոցում բժշկական քննություն անցնելուց հետո արտաքսման համար հանձնվել են պատկան կառույցներին: