Իրանի համար բաց Է նավթաշուկայի ճանապարհը. Էներգետիկայի միջազգային գործակալություն
Международные новостиԱշխարհի իրադրությունն Իրանի համար բացել Է նավթի շուկա վերադառնալու ճանապարհը, Էներգիայի վերականգնվող աղբյուրների բաժինն աճում Է՝ հասնելով կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է World Energy Outlook զեկույցում, որն ամեն տարի պատրաստում Է Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ):
«Համաշխարհային տնտեսության բնագավառում փոփոխությունների նշաններն ավելի են շատացել այն 12 ամսվա ընթացքում, որոնք անցել են նախորդ տարվա զեկույցի հրապարակման պահից: Երկրները, ներառյալ Հնդկաստանը եւ Ինդոնեզիան, օգտագործել են գների իջեցումից առավելությունները՝ շարունակելով հանածո վառելիքի հետ կապված հատվածի համար լրահատկացումների կրճատումը: Մերձավոր Արեւելքի մի քանի տարածաշրջաններում անկայունության ժամանակ հնարավորություն Է բացվել նավթաշուկա Իրանի վերադառնալու համար, որն ունի աշխարհում ածխաջրածինների ամենամեծ պաշարներից մեկÕ ¨»,- ասված Է փաստաթղթում:
ԷՄԳ-ն նշում Է, որ Էներգիայի վերականգնվող աղբյուրներն ավելի ու ավելի մեծ չափով են մասնակցում շուկան լցնելուն, իսկ պետություններն ավելի ու ավելի հաճախ են գործողության մեջ դնում այն նորմաները, որոնք խստացնում են Էներգիայի պահպանման պահանջները եւ դրանով իսկ խթանում «կանաչ Էներգետիկայի» զարգացմանը:
«Էներգիայի վերականգնվող աղբյուրները 2014 թվականին գրեթե կիսով չափ ձեւավորել են (Էներգիայի) արտադրման ընդհանուր համաշխարհային ծավալը»,- նշված Է զեկույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: