Խամեսը կհեռանա «Ռեալից», եթե Բենիտեսը մնա իր պաշտոնում
Международные новостиՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կատարած աշխատանքից և մտադիր է հեռանալ ակումբից, եթե իսպանացի մասնագետը մնա իր պաշտոնում ընթացիկ մրցաշրջանի ավարտին, հայտնում է իսպանական հայտնի «Don Balon» պարբերականը։
Համաձայն աղբյուրի տեղեկությունների, կոլումբիացի ֆուտբոլիստի դժգոհությունն է հարուցել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ խաղում պահեստայինների նստարանին մնալը։ «Արքայական ակումբն» այդ խաղում պարտվել էր 2:3 հաշվով, իսկ Ռոդրիգեսը դաշտ էր դուրս եկել հանդիպման 63-րդ րոպեին և ավելացված ժամանակում խփել իր թիմի երկրորդ գոլը։
Հանդիպումից հետո լրագրողների հարցին Բենիտեսը պատասխանել էր, որ Խամեսը դեռ լիովին պատրաստ չէ ամբողջ հանդիպմանը մասնակցելու, և նրան դեռ երկար աշխատանք է սպասվում։
Ռոդրիգեսն ինքը նշել է, որ դեռ «Սևիլյայի» դեմ հանդիպումից մի քանի օր առաջ լիովին ապաքինվել էր վնասվածքից և լավ մարզավիճակում էր։