Մոսկվան առաջարկել Է Սիրիայում ընտրություններն անցկացնել մեկուկես տարի հետո
Международные новостиՀամաձայն այն փաստաթղթի, որը ՄԱԿ-ում տարածվել Է Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ նոյեմբերի 14-ին Վիեննայում կայանալիք բանակցությունների նախաշեմին, Ռուսաստանն առաջարկում Է 18-ամսյա անցումային շրջան սահմանել քաղաքացիական պատերազմի ճիրաններում հայտնված երկրում, ինչից հետո այնտեղ կարելի Է կլինի անցկացնել նախագահական ընտրություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Առաջարկությունների ցանկից չի հասկացվում, թե Մոսկվան ցանկանում Է արդյոք Բաշար Ասադին նախագահ տեսնել այդ մեկուկես տարվա ընթացքում: Այնտեղ նաեւ ենթադրություններ չեն արվում այն մասին, թե արժե արդյոք նրա թեկնածությունն առաջադրել վաղաժամկետ ընտրություններում:
Կրեմլը նաեւ սիրիական ընդդիմությանն առաջարկում Է միասնական ճակատով հանդես գալ որպես բանակցային գործընթացի կողմերից մեկը:
Ինչպես ավելի վաղ նշել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նոյեմբերի 14-ի հանդիպման գլխավոր նպատակներից մեկն Է՝ որոշել, թե սիրիական ընդդիմության որ ներկայացուցիչներին պետք Է գործընկերներ համարել բանակցային գործընթացում:
Հոկտեմբերի վերջին Վիեննայում կայացած նախորդ բանակցություններին մասնակցել են 19 պատվիրակություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հորդանանից, Գերմանիայից, Ֆրանսիաից, Եգիպտոսից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Իրաքից եւ Լիբանանից: